Վաղվանից կսկսվի Վրաստան-Հայաստան հանդիպման տոմսերի վաճառքը

Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Ազգերի լիգայի փլեյ-օֆֆ փուլում Հայաստանի հավաքականը կհանդիպի Վրաստանի հավաքականի հետ: Առաջին խաղը կանցկացվի մարտի 20-ին՝ Երևանում, իսկ պատասխան խաղը՝ մարտի 23-ին, «Դինամո Արենայում»:
«Դինամո Արենայում» կայանալիք հանդիպման տոմսերի վաճառքը կսկսվի փետրվարի 27-ին՝ ժամը 12:00-ին․ հայտնում է Վրաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը։
Տոմսերի արժեքը կկազմի 20, 40, 70 և 100 լարի, իսկ յուրաքանչյուր հաճախորդ կարող է ձեռք բերել առավելագույնը չորս տոմս։ Անվտանգության միջոցառումներից ելնելով՝ վրացի երկրպագուներին թույլ չեն տա այցելել հայ երկրպագուների համար նախատեսված առաջին կարգի 9-րդ և 10-րդ սեկտորները։
Երկու հանդիպումների տոմսերը վաճառվելու են միայն առցանց՝ TKT.GE-ի կողմից:
26 Փետրվար, 2025 14:40
291
Նոր պարտատոմսեր չենք թողարկի 2025-26 թվականներին. նախարար
02 Մայիս, 2025 11:19
Երբ վերաֆինանսավորման տոկոսադրույքը նվազեցնում է ԿԲ-ն դա որոշակի ազդում է գանձապետական պարտատոմսերի տոկոսադրույքների վրա․ Հովհաննիսյան
02 Մայիս, 2025 11:17
Զգուշացում. Ջենիֆեր Լոպեսի «համերգի տոմսերը» վաճառող ticket-am.com-ը կեղծ է
23 Ապրիլ, 2025 18:41