Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Հայէկոնոմբանկը, ընդլայնելով թվային ծառայությունների շրջանակը, AEB Mobile հավելվածի և AEB Online համակարգի օգտատերերին առաջարկում է ձեռք բերել Հայէկոնոմբանկի թողարկած դրամային և դոլարային պարտատոմսեր:

Պարտատոմսերի տեղաբաշխման հիմնական պայմաններն են.  
Դրամային պարտատոմսերի դեպքում.

  •  տարեկան եկամտաբերություն՝ 10.50%,
  •  մարման ժամկետ՝ 36 ամիս,
  •  անվանական արժեք՝ 10,000 դրամ,
  •  թողարկման ծավալ՝ 3.0 մլրդ դրամ,
  •  առաջարկը գործում է ս.թ. սեպտեմբերի 30-ից մինչև 2026թ. փետրվարի 28-ը:

Դոլարային պարտատոմսերի դեպքում.

  •  տարեկան եկամտաբերություն՝ 5.50%,
  •  մարման ժամկետ՝ 36 ամիս,
  •  անվանական արժեք՝ 100 ԱՄՆ դոլար,
  •  թողարկման ծավալ՝ 5.0 մլն ԱՄՆ դոլար,
  •  առաջարկը գործում է ս.թ. սեպտեմբերի 17-ից մինչև 2026թ. փետրվարի 17-ը:
  •  

Արժեկտրոնների վճարումն իրականացվում է կիսամյակային պարբերականությամբ:


Պարտատոմսեր կարող են ձեռք բերել ինչպես ֆիզիկական, այնպես էլ իրավաբանական անձինք։


        «Հայէկոնոմբանկը ձգտում է թվային լուծումների միջոցով ներդրումային հնարավորություններն ավելի մատչելի, թափանցիկ և հարմար դարձնել իր հաճախորդների համար: Պարտատոմսերում ներդրում կատարելու այս առցանց գործիքը նախատեսված է ինչպես փորձառու ներդրողների, այնպես էլ սկսնակների համար, ովքեր կայուն եկամտով և ցածր ռիսկայնությամբ ներդրումային տարբերակ են փնտրում: Ընդհանուր առմամբ, AEB Mobile-ով պարտատոմսեր ձեռբերելու գործիքը թույլ կտա ապահովել ներդրումների հասանելիությունը և ընդլայնել թվային ֆինանսական ծառայությունների շրջանակը», - նշում է Հայէկոնոմբանկի Գործադիր տնօրենի ֆինանսական գծով տեղակալ Ռուբեն Բադալյանը:

      Հիշեցնենք, որ մինչև 2027թ․ դեկտեմբերի 31-ը ներառյալ պարտատոմսերի դիմաց վճարվող արժեկտրոնային եկամուտները ենթակա չեն հարկման: Պարտատոմսերով ներգրավված միջոցները երաշխավորվում են Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամի կողմից:

790