Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Տեղեկացնում ենք, որ Հայէկոնոմբանկի Mastercard World քարտի ճամփորդական առավելություններից շարունակաբար օգտվելու համար 2026թ. հուլիսի 22-ից DragonPass-ի Mastercard Travel Experiences ծրագրի փոխարեն հարկավոր է մուտք գործել նոր՝ Mastercard Travel Pass հարթակը: Գործող օգտատերերի համար լրացուցիչ գրանցում չի պահանջվում. օգտահաշվի նույն տվյալներով հնարավոր է մուտք գործել MTP նոր հավելված կամ կայքէջ: Բոլոր ամրագրումները պահպանվելու և տեղափոխվելու են նոր հարթակ:
Թվային նոր հարթակը հնարավորություն է տալիս ամրագրել Fast Track ծառայություն աշխարհի 119 օդանավակայաններում, ինչպես նաև տրանսֆեր դեպի օդանավակայան և հակառակ ուղղությամբ:
Հիշեցնենք, որ Հայէկոնոմբանկի Mastercard World քարտը տրամադրում է․
- տարեկան 6 անվճար մուտքի հնարավորություն օդանավակայանների բիզնես սրահներ,
- Fast Track ծառայությունից օգտվելու 6 անվճար հնարավորություն,
- անվճար ինտերնետ (1 GB + 15% զեղչ) և այլն:
Իսկ AEB ճամփորդական փաթեթի շրջանակում կարող եք.
- օգտվել վիզայի աջակցության 50% զեղչից inLobby տուրիստական ընկերությունում,
- Հայէկոնոմբանկում ձեռքբերել Սիլ ինշուրանսի ճանապարհորդության ապահովագրության պայմանագիր 4,000 դրամ արժեքով,
- ստանալ բանկային տեղեկանքներ 50% զեղչված արժեքով և ավելին: