Օրերս տհաճ միջադեպ է գրանցվել Զվարթնոց օդանավակայանում: Դեպքը տեղի է ունեցել Skyup ավիաընկերության դեպի Ուկրաինա չվերթի ուղևորներից մեկի' ուկրաինաբնակ հայտնի գործարար և բարերար Անդրանիկ Ղազարյանի հետ: Ղազարյանը, ով միլիոնավոր դոլարների բարեգործություն է արել Հայաստանի և Արցախի համար, Հայաստանից վերադառնալիս է եղել Ուկրաինա։

Skyup ավիաընկերության ներկայացուցիչը' ոմն Արսեն Սարիբեկյան, գումար է պահանջել «Դյութի ֆրիից» գնված քաղցրավենիքի համար: Հավանաբար հաշվել է, թե ձեռքի այդ փոքր տոպրակը հավելյալ ուղեբեռ է և կարող է գումար աշխատել: Քաղաքացին ասել է, որ իր մոտ առձեռն գումար չկա, կարող է վճարել տերմինալով, ինչին ի պատասխան ներկայացուցիչ Արսեն Սարիբեկյանն ասել է, թե տերմինալ չկա. «Գնա դուրս քյաշ արա բեր, կամ չես թռնի, կամ փոխանցի անձնական քարտիս»,-ասել է Արսեն Սարիբեկյանը, որից հետո ուղևորը զայրացել է, ինչ է նշանակում անձնական քարտիս:

Սա ռեկետ է, ուրիշ ոչինչ: Տեղում միջամտել են ուղևորները, ովքեր հանել և առձեռ գումար են տվել SkyUP ավիաընկերության ներկայացուցիչ Արսեն Սարիբեկյանին: Այս մասին տեղյակ են պահել նաև ավիաընկերությանը: Բանից պարզվում է, որ սա առաջին տհաճ միջադեպը չէ: Մեզ հետ կապնված ականատես քաղաքացին ապշահար էր եղել. «Ես ճանաչեցի Անդրանիկ Ղազարյանին, նա միլիոնավոր դոլարների բարեգործություն է արել, ու ինչ -որ մեկը նման տհաճ խոսակցություն է սկսում:

Իհարկե տեղում բոլորը ցանկանում էին այդ մի քանի կոպեկը տալ, որ միջադեպը հարթվի, սակայն այդ ամենը տեսնելուց հետո, Հայաստան գալ-գնալու ցանկությունը կորում է: Այդ ավիաընկերությունը պետք է մտածի իր հեղինակության մասին»-ասաց միջադեպի ականատեսը:

2148