
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Փրկարար ծառայությունից տեղեկացնում են, որ փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձրլեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ և Ամբերդ ամրոց տանող ավտոճանապարհները։
Ծաղկահովիտ-Բերքառատ, Բերդ-Ճամբարակ, Արագածոտնի մարզի Ճարճակիս-Միջնատուն և Վարդաբլուր-Լեռնապար ավտոճանապարհները փակ են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար, իսկ Ջերմուկի խաչմերուկից «Զանգեր» կոչվող հատվածը՝ բեռնատարների և կցորդիչով բեռնատարների համար։
Երասխ գյուղի շրջադարձից Վայոց ձորի մարզ տանող ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար։
Վարդենյաց լեռնանցքը (բուք է) (Մ-10) դժվարանցանելի է կցորդիչով բեռնատարների համար։
Շիրակի մարզի Գեղանիստ, Մանթաշ, Արևշատ գյուղերի միջհամայնքային ավտոճանապարհները փակ են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար, Նորավան-Տաթև ավտոճանապարհը՝ միակողմանի։
Սյունիքի մարզի, Մ-3 ավտոճանապարհից Լեռնապար տանող, Ամասիայի, Աշոցքի տարածաշրջանների միջհամայնքային, Տաշիր-Դաշտադեմ, Տաշիր-Կաթնառատ, Տաթև-Լծեն և Ալագյազ-Արթիկ ավտոճանապարհները դժվարանցանելի են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։
Վանաձոր, Սպիտակ և Եղեգնաձոր քաղաքներում տեղում է ձյուն:
Արագածոտնի, Գեղարքունիքի և Սյունիքի մարզերի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց։
Արագածի տարածաշրջանում ձյուն է տեղում և բուք է։
Փրկարարները հորդորում են վարորդներին երթևեկեն բացառապես ձմեռային անվադողերով։
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։