ԱԻ պետական ծառայության Ստեփանակերտի քաղաքային բաժնի պետ Մհեր Հարությունյանի նախաձեռնությամբ դեկտեմբերի 5-ին  ստուգողական այց է կատարվել «Ջրմուղ կոյուղի» ՓԲԸ ֆիլտրային կայաններ:

 

Ընկերության գլխավոր ինժեներ Գագիկ Պողոսյանի ուղեկցությամբ տեղում ստուգվել է ջրի որակը և հերքվել որակին առնչվող բնակչության մտահոգությունները:

Ոլորտի մասնագետները ջրի քիմիական հետազոտությունը կատարում են ժամը մեկ: Կատարվում է ջերմաչափում, որոշվում ջրի համն ու հոտը, նիտրիտը, ամոնիակը և պղտորությունը:

 

Իսկ բակտերիալ լաբորատորիայում կատարվում է տարբեր գոտիների օրվա կարգավորիչ ջրամբարներից եկող ջրերի ստուգում: Հետազոտությունների արդյունքները պարզ են լինում մեկ օրվա ընթացքում:

 

Այսպես, Ստեփանակերտին մատակարարվող խմելու ջրի որակի հետ կապված որևէ խնդիր այս պահին չկա: Լինելու դեպքում կկատարվեն կանխարգելիչ միջոցառումներ և կտրվի համապատասխան հայտարարություն:

1340