
Ավստրիացի հետազոտող Շեյն Սաթթերլին Բերմուդյան եռանկյունում 1945 թվականին 5 ինքնաթիռների անհետացման նոր վարկած է առաջ քաշել:Այս մասին հայտնում է 9 News.-ի տեղեկությունը փոխանցում է ShantNews.am-ը:
1945 թվականի դեկտեմբերի 5-ին ԱՄՆ ռազմաօդային ուժերի 5 ինքնաթիռներ լեյտենանտ Չարլզ Թեյլորի հրամանատարությամբ «Ռեյս» 19 անվան տակ ուսումնական առաջադրանք կատարելիս թռիչք են իրականացրել Բերմուդյան եռանկյունու տարածք ու անհետացել են:
Սաթթերլիի կարծիքով ավիաաղետի պատճառը ոչ թե տարածքում պարանորմալ երևույթներն են, այլ անձնակազմի ոչ ճիշտ գործողությունները:
«Թեյլորն առաջին անգամ չէ, որ կորչում էր թռիչքի ժամանակ: Նա երկու անգամ Խաղաղ օվկիանոսում հրաշքով է փրկվել»,- ասել է գիտնականը:
Նա հավելել է, որ անձնակազմի մեծ մասը փորձաշրջան անցնողներ են եղել և դժվար իրավիճակներում ինքնաթիռը կառավարելու փորձ չեն ունեցել:
Սաթթերլին նշել է, որ ամերիկացի զինվորականները գիտեին ավիաաղետի պատճառը, սակայն Թեյլորի մայրը հայտարարել էր, որ քանի դեռ ինքնաթիռը չի գտվնել, ոչ ոք իրավունք չունի մեղադրել իր որդուն: Ըստ այդմ զինվորակնները ստիպված են եղել հաշվետվության մեջ նշել, որ ավիաաղետի պատճառներն անհայտ են: