
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։
Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ և Ամբերդ ամրոց տանող ավտոճանապարհները։
Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։
Վարդենյաց լեռնանցքը (ձյուն, բուք) փակ է կցորդիչով բեռնատարների համար, դժվարանցանելի՝ մյուս տրանսպորտային միջոցների համար։
Սպիտակի ոլորանները փակ է բեռնատարների համար:
Ալագյազի տարածաշրջանի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց։
Արագածի, Աշտարակի, Նոյեմբերյանի տարածաշրջաններում, Շիրակի մարզում, Սպիտակի ոլորաններում, Աբովյան, Իջևան և Չարենցավան քաղաքներում տեղում է ձյուն։
Ալագյազի տարածաշրջանում, Արթիկ-Ալագյազ ավտոճանապարհին և Շինուհայր-Հարժիս ճանապարհահատվածում բուք է։
Վարորդները պետք է երթևեկեն բացառապես ձմեռային անվադողերով։