
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Էլեկտրամոբիլների մասով ֆիզիկական անձանց տրամադրված քվոտան՝ 5000 էլեկտրամոբիլների չափով, սպառվել է, բայց պաշտոնական դիլերների քվոտայից սպառվել է մոտավորապես 10 տոկոսը: Այդ մասին Ազգային ժողովի՝ փետրվարի 5-ի նիստին ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը:
«Այս ֆենոմենի բացատրությունը կա՞ ինչ-որ տեղ: Հիմա մենք լուրջ հավատում ենք, որ դիլերներն այս ընթացքում ընդամենը 300 գործա՞րք են արել պաշտոնական: Ես դրան չեմ հավատում: Կներեք, ինձ մոտ տպավորություն է, որ պաշտոնական դիլերները պետությանը, քաղաքացիներին մոլորեցնում են: Այսինքն՝ իրենք նույն իրենց գումարն աշխատում են, նույն կերպ մեքենաները բերում են, ուղղակի գրանցումն անում են ֆիզիկական անձանց անունով ու իրենց քվոտաներին էլ ձեռք չեն տալիս, տաք-տաք պահում են ֆիզանձանց քվոտան սպառելու համար, ու հետո, ունենալով մենաշնորհ, քանի որ ֆիզանձով էլ չի լինում բերել՝ գները մի հատ էլ բարձրացնելու են: Կարծում եմ՝ պետք է վերանայել ու հասկանալ, եթե այդպես է տեղի ունեցել, ապա այդ քվոտան առհասարակ ազատականացնենք, այդ քվոտան, որ կա դիլերների համար, էլ դիլերներինը չլինի, լինի համընդհանուր, որովհետև դիլերները բարեխիղճ չեն»,- ասաց նա: