Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ավստրիայի Հանրապետության դաշնային կանցլեր Քրիստիան Շտոկերին պաշտոնը ստանձնելու առիթով: Շնորհավորական ուղերձում նշված է.

«Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ Ավստրիայի Հանրապետության դաշնային կանցլերի պաշտոնն ստանձնելու կապակցությամբ՝ մաղթելով հաջողություններ ու արդյունավետ աշխատանք՝ ի նպաստ Ավստրիայի ժողովրդի  բարօրության։

Վստահ եմ, որ Ձեր հմուտ ղեկավարության ներքո Ավստրիան նորանոր ձեռքբերումներ կգրանցի՝ շարունակելով իր զարգացման վերընթաց ուղին ու իր կարևոր ներդրումն ունենալով միջազգային համագործակցության ասպարեզում մարտահրավերներով լի այս ժամանակաշրջանում:

Հայաստանը մեծապես կարևորում է Ավստրիայի հետ բարեկամական հարաբերությունների զարգացումը՝ հիմնված ժողովրդավարական համընդհանուր արժեք­ների վրա: Բարձր ենք գնահատում Ավստրիայի աջակցությունը Հայաստանի ինքնիշ­խանությանն ու տարածքային ամբողջականությանը, Հայաստանում իրականացվող ժողովրդավարական բարեփոխումների գործընթացին, ինչպես նաև ՀՀ-ԵՄ գործըն­կերության հետագա խորացմանը: Լիահույս եմ, որ մեր համատեղ ջանքերի շնորհիվ Հայաստանի և Ավստրիայի միջև քաղաքական, տնտեսական, մշակութային, գիտակրթա­կան կապերն առավել կաշխուժանան ու կհագենան նոր բովանդակությամբ՝ ի շահ մեր ժողովուրդների բարեկեցիկ ապագայի։

Վերստին շնորհավորում եմ Ձեզ Ավստրիայի Հանրապետության դաշնային կանցլերի պաշտոնն ստանձնելու կապակցությամբ՝ մոտ ապագայում Ձեզ հետ հանդիպելու և արդյունավետ քննարկում ունենալու ակնկալիքով»:

 

195