Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Եվրախորհրդարանի «Volt Europa» կուսակցության պատգամավորները մարտի 6-ին կայանալիք ԵՄ գագաթնաժողովից առաջ եվրոպացի առաջնորդներին կուղարկեն գործողությունների ծրագիր, որը ներառում է Հունգարիային դաշինքում ձայնի իրավունքից զրկելու հարցը: Այս մասին հայտնում է Araratnews.am-ի` հղում անելով Politico եվրոպական հրատարակությունը։

Ըստ պարբերականի՝ օրենսդիրների ծրագիրը բաղկացած է ինը կետից։ Ի հավելումն Հունգարիային ձայնի իրավունքից զրկելուն, Եվրախորհրդարանի պատգամավորները կոչ են անում ԵՄ բարձրագույն դիվանագետ Կայա Կալլասին դարձնել լիիրավ արտգործնախարար, ստեղծել ընդհանուր եվրոպական բանակ և ընդլայնել ԵՄ-ի լիազորությունները պաշտպանության ոլորտում:

Politico-ն ավելի վաղ հայտնել էր, որ ԵՄ առաջնորդները Հունգարիայի առարկությունների պատճառով դադարեցնում են Կիևին 20 միլիարդ եվրոյի ռազմական օգնության նոր փաթեթի մշակումը, որն առաջարկել է Կալլասը:

576