Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիո Կոստան հայտարարել է, որ Հունգարիան «մեկուսացել է ԵՄ-ի շրջանակներում»: Araratnews.am-ի փոխանցմամբ՝ Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը հայտարարել է, որ ԵՄ-ն ինքն է մեկուսացել՝ Ռուսաստանից, Չինաստանից և ԱՄՆ-ից։

Կոստան հաստատել է, որ Հունգարիան արգելափակել է գագաթնաժողովի որոշումը Ուկրաինայի վերաբերյալ։ Նա վստահություն է հայտնել, որ Բրյուսելը կհաղթահարի այս դիմադրությունը։ «Հունգարիան այլ ռազմավարական մոտեցում ունի Ուկրաինայի հարցում, սակայն այն մեկուսացված է ԵՄ-ում։ Մենք հարգում ենք Հունգարիայի մոտեցումը, բայց 26-ը 1-ից ավելի է»,- նշել է նա։

217