Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Մարտի 8-ի՝ Ժամը 10:20-ի դրությամբ, երկրաշարժի հետևանքով տուժածների և վնասների վերաբերյալ ՆԳՆ Փրկարար ծառայության Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ահազանգեր չեն ստացվել:

Ինչպես հայտնում է ՆԳՆ մամուլի քարտուղար Նարեկ Սարգսյանը, ՆԳՆ Փրկարար ծառայությունը ՏԻՄ-երի հետ այս պահին իրականացնում է միջոցառումներ՝ տեղի ունեցած երկրաշարժի հնարավոր վնասների հայտնաբերման ուղղությամբ։

Երկրաշարժի հետևանքով գրանցված վնասների, ինչպես նաև խորհրդակտվություն ստանալու համար պետք է զանգահարել ՆԳՆ Փրկարար ծառայության 911 հեռախոսահամարին։

Հիշեցնենք՝ մարտի 8-ին՝ տեղական ժամանակով ժամը 09:26-ին Հայաստանում՝ Սպիտակ քաղաքից 6 կմ հյուսիս-արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 4․6 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել:

Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 6-7 բալ:

956