Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Սիրելի՛ կանայք,

Սրտանց շնորհավորում եմ ձեզ Մարտի 8-ի՝ Կանանց միջազգային օրվա առթիվ։ Այս օրը ոչ միայն գեղեցկության, նրբության և քնքշության տոնն է, այլև առիթ՝ արժևորելու ձեր անգնահատելի դերը մեր կյանքում, ընտանիքներում և ողջ հանրության մեջ։

Ձեր նվիրվածությունը, ստեղծարար միտքն ու անսպառ ներուժը մեզ ոգեշնչում են նոր ձեռքբերումների։ Դուք մեր կյանքի ներդաշնակության, սիրո և զարգացման անկյունաքարն եք։

«Սիլ Կապիտալ»-ում մենք խորապես գնահատում ենք յուրաքանչյուր կնոջ ներդրումը մեր թիմի հաջողության գործում։ Դուք առանձնանում եք ոչ միայն ձեր աշխատասիրությամբ ու պրոֆեսիոնալիզմով, այլև ձեր առաջնորդությամբ, նորարարական մտածողությամբ և ցանկացած մարտահրավեր հաղթահարելու անսահման ձգտումով։

Թող այս տոնական օրը ձեզ պարգևի ջերմություն, ուրախություն և անսահման սեր։ Մաղթում եմ ձեզ քաջառողջություն, մասնագիտական և անձնական նորանոր նվաճումներ ու անսպառ երջանկություն ձեր ընտանիքներում։

Հարգանքով՝

Էդուարդ Սուքիասյան

«Սիլ Կապիտալ» ընկերության խորհրդի նախագահ

681