
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Մարտի 10-ին ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Վայոց ձորի մարզի գումարտակի պարեկների և Ջերմուկի հրշեջ փրկարարական ջոկատի հրշեջ-փրկարարների օպերատիվ աշխատանքի արդյունքում Ջերմուկում հայտնի «Արմենիա» առողջարանային համալիրի հետնամասում գտնվող երկհարկանի շենքը մոխրի չի վերածվել:
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 17։50-ի սահմաններում ՊԾ Վայոց ձորի մարզի գումարտակի պարեկները Ջերմուկում ծառայություն կատարելու ժամանակ նկատել են, որ նշված շենքում հրդեհ է բռնկվել։ Պպարեկները ահազանգել են ՀՀ ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն և Վայոց ձորի մարզային փրկարարական վարչություն: Մինչ հրշեջների ժամանումը, պարեկները աշխատանքներ են տարել կանխելու կրակի տարածումը, ապա ժամանած Ջերմուկի փրկարարական ջոկատի մարտական հաշվարկները մարել են այն։
Կրակն ու ծուխը տեսանելի է եղել մի քանի 100 մետրից:
Պարզվել է, որ այրվել գույքը, էլեկտրական գործիքներ, սարքավորմներ և մալուխներ։
Թե ինչն է եղել հրդեհի պատճառը՝ պարզվում է։