Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն ասել է, որ խաղաղության հասնելու համար Ուկրաինան, հավանաբար, պետք է զիջումների գնա այն տարածքների նկատմամբ, որոնք Ռուսաստանը վերահսկում է 2014 թվականից ի վեր։

Araratnews.am-ի փոխանցմամբ՝ Ռուբիոն այս հայտարարությունն արել է Ջիդդա թռչելիս, որտեղ մտադիր է բանակցություններ վարել Ուկրաինայի ներկայացուցիչների հետ։

Նրա խոսքով՝ և՛ Մոսկվան, և՛ Կիևը պետք է գիտակցեն, որ հակամարտությունը ռազմական լուծում չունի։ «Ռուսները չեն կարողանա գրավել ամբողջ Ուկրաինան, բայց Ուկրաինայի համար չափազանց դժվար կլինի տեսանելի ապագայում Ռուսաստանին ստիպել վերադառնալ 2014 թվականի սահմաններին»,- նշել է նա։

Ռուբիոն ընդգծել է, որ պատերազմի ավարտի մասին ցանկացած համաձայնություն, հավանաբար, կստիպի Կիևին զիջել այն տարածքները, որոնք Ռուսաստանը վերահսկում է 2014 թվականից ի վեր:

 

592