Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում ընթացող ՄԱԿ-ի Թմրամիջոցների հարցերով հանձնաժողովի 68-րդ նստաշրջանի ընթացքում Հայաստանի նախաձեռնությամբ կազմակերպվել է հարակից միջոցառում՝ թմրանյութերի ապօրինի շրջանառության դեմ պայքարի թեմայի շրջանակներում։ Այս մասին հայտնում են ՆԳՆ-ից։

ՆԳ նախարարի տեղակալ Արմեն Ղազարյանն իր ելույթում անդրադարձել է թմրանյութերի դեմ պայքարի ուղղությամբ մշակված ռազմավարությանը, կարևորելով, մասնավորապես, դրա գործնական կողմերը։ Նա մատնանշել է այն քայլերը, որոնք անհրաժեշտ են քաղաքականության արդյունավետ իրականացման համար։

Արմեն Ղազարյանի խոսքով՝ ռազմավարությունն ընդգրկում է իրավապահ մարմինների պատշաճ տեխնիկական վերազինումը, միջազգային լավագույն փորձի տեղայնացումը, հանրային իրազեկումները, ինչպես նաև առողջապահական համակարգի հետ փոխգործակցությունը։ Ծավալվել է ակտիվ քննարկում, մասնակիցներին հուզող հարցերին տրվել են պատասխաններ։

124