
Երևանի Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի հարևանությամբ կրակոցներ են հնչել, հրազենային վնասվածք է ստացել մեկ անձ։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com-ը։
«Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ հրազենային վնասվածքով թիվ 1 համալսարանական հիվանդանոց է տեղափոխվել Երևանի բնակիչ, 29-ամյա Գուրգեն Փ.-ն»,–գրում է կայքը:
Հաղորդվում է,որ դեպքի վայր ժամանած ոստիկաններն ու քննիչները հայտնաբերել են ինքնաձիգից և ատրճանակից կրակված 2 տասնյակից ավել պարկուճներ: Տեղում հայտնաբերվել են նաև արնանման հետքեր, փայտե մահակ, որի վրա նույնպես առկա են եղել արնանման հետքեր:
Կրակոցների հետևանքով վնասվել է Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի քարե պարիսպը:
Փաստի առթիվ Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում ՀՀ քր օր-ի 258 հոդվածի (Ռազմական գույքը վատնելը կամ կորցնելը) և 235 հոդվածի (Շինարարական և հանքագործական աշխատանքների կատարման կանոնները խախտելը) հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: