Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

«Համաձայնագրում ամրագրված է, որ երկու երկրների սահմանները պետք է համահունչ լինեն ԽՍՀՄ փլուզման ժամանակ երկու երկրների միջեւ եղած եւ միջազգայնորեն ճանաչված սահմանին՝ ըստ 1991 թվականի Ալմա-Աթայի համաձայնագրի։ Համաձայնագրով արգելված է ուժի կիրառումը»,- ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նիստում հայտարարեց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։

Հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանն Արարատ Միրզոյանից հետաքրքրվել էր՝ Դուք ասացիք, որ համաձայնագրում առկա դրույթները ուժի մեջ կմտնեն միայն ստորագրումից հետո, բայց վերջին 24 ժամվա ընթացքում մանիպուլացվեց հարցը, որ ՀՀ-ն ԵՄ դիտորդներին հրաժեշտ կտա։ Իշխանական պատգամավորը ԱԳ նախարարից նաեւ հետաքրքրվել էր՝ այն, ինչ կա Հայաստան-Ադրբեջան խաղաղության համաձայնագրի տեքստում, բավարա՞ր է տարածաշրջանային խաղաղություն կառուցելու համար։

«Դիտորդական առաքելությունը ստացված է, այն ծառայել է իր նպատակին, միեւնույն ժամանակ համաձայնագրի ստորագրումից եւ ուժի մեջ մտնելուց հետո ՀՀ-ի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղությունն ավելի ինստիտուցիոնալ կլինի»,- ասաց Արարատ Միրզոյանը՝ հավելելով, որ այդ ժամանակ հայկական կողմը եվրոպացի գործընկերների հետ կքննարկի հարցը։ «ԵՄ դիտորդական առաքելության տեղակայմանը խստորեն ընդդիմացող եւ դրանից դժգոհող, իսկ այժմ այդ առաքելությանը չափազանց հոգատարությամբ վերաբերվող մեր ընդդիմությանը ուզում եմ վստահեցնել, որ համաձայնագրի ստորագրումից հետո, ԵՄ քաղաքացիական դիտորդական առաքելության հետ փոխըմբռնման կգանք»,- ասաց նա։

 

218