

Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
«Ցավոք, անցյալից էլ պիտի ասեմ միշտ էլ «1 քայլ առաջի» դեպքում եղել են բարդություններ, պրովոկացիաներ, հետո՝ «2 քայլ հետ», այսինքն նոր գործելաոճ չէր սա: Մյուս կողմից՝ նայենք արձագանքներին: Այժմ 58 երկիր ողջունեցին այս գործընթացը, շատերը նշեցին Հայաստանի կարևոր դերը այս հարցում», - լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԳ փոխնախարար Պարույր Հովհաննիսյանը:
Փոխնախարարն ընդգծեց, որ հիմա ՀՀ-ն ունի կարևոր գործիք՝ դիտորդները, որոնք արձագանքում են. «Միջազգային հանրությունը գիտակցում է, որ նման կեղծ հայտարարությունները չեն նպաստում որևէ դրական գործընթացի»:
Հարցին՝ եթե դիտորդները սահմանից հետ քաշվեն, ո՞ւր կգնան, Հովհաննիսյանը պատասխանեց․ «Դեռ այդ սցենարը քննարկելու կարիք չկա, պայմանագիրն այդքան էլ արագ չի շարժվում։ Այս մանդատը 2 տարով է։ Իհարկե, հետագայում, եթե ունենանք խաղաղության այդ առաջընթացը, ստորագրենք, վավերացնենք և իսկապես կայուն խաղաղության նշաններ լինեն, մենք կարող ենք քննարկել նոր մանդատ Եվրամիության դիտորդների համար։ Պարտադիր չէ, որ նրանք սահմանափակվեն սահմանագծով, մանդատում կա նաև վստահության միջոցառումների ստեղծումը, այնտեղ անելիքներ կան։ Անգամ ապագայում ամենադրական սցենարի դեպքում կկարողանանք գտնել ճիշտ մոդել, որպեսզի եվրոպացի դիտորդները շարունակեն»։
Մանրամասները՝ տեսանյութում