Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

ՈՒԵՖԱ-ն հրապարակել է ֆուտզալի ազգային հավաքականների մարտ ամսվա դասակարգման վարկանիշային աղյուսակը։ Ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականն առաջադիմել է և այժմ զբաղեցնում է 13 հորիզոնականը՝ իր ակտիվում ունենալով 1828.210 վարկանիշային միավոր։

ՈՒԵՖԱ Եվրո 2026-ի ընտրական 6-րդ խմբում մեր մրցակից Ղազախստանի ընտրանին, որին Հայաստանի ազգային հավաքականը մարտի 12-ի Երևանում տեղի ունեցած խաղում պարտության մատնեց 4:2 հաշվով, լքել է լավագույն եռյակն ու այժմ չորրորդն է վարկանիշային աղյուսակում։ Լավագույն տասնյակը գլխավորում է Եվրոպայի գործող չեմպիոն Պորտուգալիան, երկրորդ տեղում Իսպանիան է, իսկ Ռուսաստանը բարձրացել է ու այժմ զբաղեցնում է երրորդ հորիզոնականը։

Վարկանիշային աղյուսակի վերին հատվածն ունի հետևյալ տեսքը՝
1.Պորտուգալիա – 2945.684

2.Իսպանիա – 2637.681

3.Ռուսաստան – 2547.159

4.Ղազախստան – 2456.714

5.Ուկրաինա –2334.137

6.Ֆրանսիա – 2227.347

7.Խորվաթիա – 2058.892

8.Լեհաստան – 1986.060

9.Իտալիա – 1911.060

10.Սլովենիա – 1896.929

11.Նիդերլանդներ – 1885.106

12.Չեխիա – 1878.289
13.ՀԱՅԱՍՏԱՆ – 1828.210

192