Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ։ Այս մասին Araratnews.am-ը հայտնում է՝ հղում անելով Էրդողանի վարչակազմի հայտարարությունը։

Նշվում է, որ զրույցի ընթացքում կողմերը քննարկել են Թուրքիայի և ԱՄՆ-ի երկկողմ հարաբերությունները, տարածաշրջանային և գլոբալ հարցեր։

Էրդողանը հեռախոսազրույցի ընթացքում աջակցություն է հայտնել ուկրաինական հակամարտության կարգավորման Թրամփի «վճռական» ջանքերին: Այս մասին,Araratnews.am-ի փոխանցմամբ, գրում է Haber7-ը։

Նա նաև Թրամփին կոչ է արել չեղարկել Անկարայի դեմ CAATSA պատժամիջոցների փաթեթը, սահմանափակումների վերացումը Անկարային թույլ կտա գնել F-35 կործանիչներ։ Բացի այդ, Էրդողանը Թրամփի հետ խոսել է Դամասկոսի դեմ պատժամիջոցները չեղարկելու և Սիրիայի նոր իշխանություններին աջակցելու անհրաժեշտության մասին։

128