Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

ՀՀ ԱԺ Հայաստան-Ֆինլանդիա, Նորվեգիա բարեկամական խմբի անդամներ, ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» եւ «Հայաստան» խմբակցության պատգամավորներ Տիգրան Պարսիլյանն ու Արփինե Վարդանյանը մարտի 17-ին հանդիպել են ՀՀ-ում Ֆինլանդիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Կիրստի Նարինենի հետ:

Տիգրան Պարսիլյանը կարեւորել է Հայաստան-Ֆինլանդիա հարաբերությունների զարգացումը՝ ընդգծելով միջխորհրդարանական փոխգործակցության ընդլայնման անհրաժեշտությունը: Դեսպան Կիրստի Նարինենը նույնպես կարեւորել է միջխորհրդարանական հարաբերությունների զարգացումը:

Հանդիպմանն անդրադարձ է կատարվել տարածաշրջանային զարգացումներին, խաղաղություն հաստատելու հարցին: «Մենք պետք է անենք ամեն ինչ, որպեսզի ամբողջ տարածաշրջանում երկարատեւ խաղաղություն հաստատվի»,- ասել է Տիգրան Պարսիլյանը:

Արփինե Վարդանյանը խոսել է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված 120.000 մեր հայրենակիցների սոցիալական խնդիրների մասին:

Տիգրան Պարսիլյանը հյուրերին տեղեկացրել է, որ ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունն իրականացնում է մի շարք ծրագրեր, որոնց առանցքում ֆիննական փորձն է:

Կողմերը համագործակցության պատրաստակամություն են հայտնել:

112