
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
«Ռաիսինա երկխոսություն 2025» համաժողովի շրջանակներում Նյու Դելիում գտնվող ՀՀ ԱԳՆ գլխավոր քարտուղար Դավիթ Կարապետյանը հանդիպում է ունեցել Էստոնիայի ԱԳՆ գլխավոր քարտուղար Յոնաթան Վսեվիովի հետ: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից:
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Հայաստան-Էստոնիա երկկողմ հարաբերությունների օրակարգին առնչվող հարցեր՝ ընդգծելով փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում երկու երկրների նախարարությունների միջև համագործակցության կարևորությունը:
Գլխավոր քարտուղարը զրուցակցին է ներկայացրել տարածաշրջանում կայունությանն ու անվտանգությանը առնչվող կետերը՝ կարևորելով երկխոսությունը և փոխադարձ վստահության անհրաժեշտությունը։
Դավիթ Կարապետյանը զրուցակցին հրավիրել է «Երևանյան երկխոսության» միջազգային համաժողովին՝ ընդգծելով նմանօրինակ ձևաչափում համագործակցության կարևորությունը։