Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն մեղադրել է Իրանին Եմենում «Անսար Ալլահ» ապստամբ շարժման անդամ հութիների կողմից ԱՄՆ-ին սպառնացող վտանգի մեջ։

«Հութիները չէին կարողանա սպառնալ մեր նավատորմին և առևտրային նավերին՝ առանց Իրանի օգնության: Նրանք սովորել են անօդաչու թռչող սարքեր և բարդ հականավային համակարգեր ստեղծել, բայց այդ տեխնոլոգիան և ֆինանսավորումը գալիս է Իրանից: Առանց Իրանի՝ հութիների սպառնալիքը կսահմանափակվի Եմենի ներքին հակամարտություններով»,- ասել է Ռուբիոն։

Այս մասին, Araratnews.am-ի փոխանցմամբ, պետքարտուղարն ասել է Fox News Radio-ին տված հարցազրույցում։

 

Պետքարտուղարը կարծում է, որ անհրաժեշտ է Իրանին պատասխանատվության ենթարկել։ «Նախագահ Թրամփը հասկացրել է, որ եթե հարձակումները շարունակվեն, Իրանը կբախվի դրանց հետեւանքներին»,- հավելել է Ռուբիոն։

115