Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Վերաքննիչ քրեական դատարանը Վաչե Մարգարյանի նախագահությամբ մարտի 8-ին բեկանել է Երևանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի փետրվարի 26-ի որոշումը՝ կապված Աշոտ Կուրեղյանի խափանման միջոցի հետ։

Iravaban.net-ը հայտնում է՝ Ռուստամ Ստեփանյանի (Չաղ Ռուստամ) և Աշոտ Կուրեղյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը։

Ստեփանյանի խափանման միջոցի վերաբերյալ որոշումը հրապարակվել է այսօր։

Ավելի վաղ դատավոր Մասիս Մելքոնյանը որոշել էր Կուրեղյանի և Ստեփանյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառել գրավը և բացակայելու արգելքը՝ համակցությամբ։

Ըստ մեղադրական եզրակացության՝ Սերգեյ Գրիգորյանին (Ֆազ) ապօրինաբար կյանքից զրկելու նպատակով Ռ. Ստեփանյանը մի խումբ անձանց՝ Ա. Կուրեղյանի, Հ. Սահակյանի և Սու. Գրիգորյանի հետ նախնական համաձայնությամբ, ապօրինի կերպով ձեռք է բերել և պահել հրազեն և փամփուշտներ, այնուհետև Ա. Կուրեղյանի հետ կազմակերպել և ղեկավարել են մյուս հանցակիցների գործողությունները, որոնց անմիջական մասնակցությամբ 2024թ. հունիսի 11-ին՝ ժամը 23:15-ի սահմաններում, այլ անձանց կյանքի համար վտանգավոր եղանակով ապօրինաբար կյանքից զրկել՝ սպանել են Ս. Գրիգորյանին: Քննությամբ պարզվել է, որ «Չաղ Ռուստամ» անվամբ հայտնի Ռ. Ստեփանյանի և «Ֆազ» անվամբ հայտնի Ս. Գրիգորյանի միջև, անձնական հարցի կապակցությամբ, դեռևս 2018 թվականից ձևավորվել են թշնամական հարաբերություններ: Իրավիճակն առավել լարվել է 2020թ. դեկտեմբերին, որի պատճառը եղել է Ռ. Ստեփանյանի մտերիմ անձի ինստագրամյան էջից սեռական բնույթի հայհոյանքների տեսքով մեկնաբանություններ գրելը Ս․ Գրիգորյանի և վերջինիս մտերմուհու վերաբերյալ:

129