«Այո, ես լինելու եմ ՔՊ ներկայացուցիչը Սահմանադրական դատարանում և ընտրություններն անվավեր ճանաչելու որևէ հիմք չկա»,- կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց արդարադատության նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Ռուստամ Բադասյանը:

«Մենք կարող ենք անել ընդամենը մեկ պարզ վարժություն: ԵԱՀԿ ԺՄԻԳ-ի նախնական եզրակացությունները կարող ենք բացել, կարդալ, թե այնտեղ ինչ գնահատական է տրվում ընտրություններին և համեմատել օրինակ՝ 2017 թվականի կամ դրանից առաջ տեղի ունեցած ընտրությունների գնահատականների հետ»,- ասաց Բադասյանը նշելով` կտեսնեք, թե ինչ էական տարբերություն է լինելու:

Հիշեցնենք` Կառավարությունն այսօր քննարկեց ՀՀ առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանների և ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավորների թվակազմն ավելացնելու վերաբերյալ առաջարկությանը համաձայնություն տալու վերաբերյալ հարցը: 

581