
Կառավարությունն այսօր քննարկեց ՀՀ առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանների և ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավորների թվակազմն ավելացնելու վերաբերյալ առաջարկությանը համաձայնություն տալու վերաբերյալ հարցը:
Նիկոլ Փաշինյանն ասաց, որ ինչպես Պարեկային ոստիկանության, այնպես էլ դատավորների թվաքանակի մավելացղումը մենք պետք է դիտակրկենք նաև որպես դատական համակարգի բաովանդակային բարեփոխումների միջոց: Ինչպես պարեկային ոստիկանությունում գալիս են մարդիկ նախկինում ոստիկանության հետ առնչություն չեն ունեցել իրենց հետ բերելով նոր հայացքներ, նույն էֆեկտը մենք հետապնդում ենք նաև դատական համակարգում:
Ռուստամ Բադասյանն էլ նշեց, որ նախագծի ընդունումը պայմանավորված է «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» սահմանադրական օրենքի 10-րդ հոդվածի 2-րդ մասով, Բարձրագույն դատական խորհրդի առաջարկությամբ ՀՀ վերաքննիչ քրեական և ՀՀ առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանների դատավորների թվակազմն ավելացնելու անհրաժեշտությամբ և դրա համար անհրաժեշտ պահպանման ծախսերի նախատեսմամբ։
ՀՀ կառավարության սույն որոշման նախագծի ընդունումը ՀՀ 2021 թվականի պետական բյուջեի եկամուտների և ծախսերի փոփոխության չի հանգեցնի:
Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 89-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, ինչպես նաև «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքի 23-րդ հոդվածի 3-րդ մասով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է hամաձայնություն տալ Բարձրագույն դատական խորհրդի 2021 թվականի հունիսի 30-ի առաջարկությանը դատավորների թվակազմն ավելացնելու վերաբերյալ՝ հետևյալ դատարաններում և թվակազմով.
1) Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի քրեական մասնագիտացման դատավորների թվակազմը 8 դատավորով.
2) Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի քրեական մասնագիտացման դատավորների թվակազմը 1 դատավորով.
3) Արարատի և Վայոց ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի քրեական մասնագիտացման դատավորների թվակազմը 1 դատավորով.
4) Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի քրեական մասնագիտացման դատավորների թվակազմը 1 դատավորով.
5) Արագածոտնի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի քրեական մասնագիտացման դատավորների թվակազմը 1 դատավորով.
6) Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի քրեական մասնագիտացման դատավորների թվակազմը 1 դատավորով.
7) Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի քրեական մասնագիտացման դատավորների թվակազմը 1 դատավորով.
8) Տավուշի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի քրեական մասնագիտացման դատավորների թվակազմը 1 դատավորով.
9) Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի քրեական մասնագիտացման դատավորների թվակազմը 1 դատավորով.
10) Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի քրեական մասնագիտացման դատավորների թվակազմը 1 դատավորով.
Հայաստանի Հանրապետության վերաքննիչ քրեական դատարանի դատավորների թվակազմը 3 դատավորով:
«Հայաստանի Հանրապետության 2021 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածի N 2 աղյուսակում կատարել վերաբաշխում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի դեկտեմբերի 30-ի «Հայաստանի Հանրապետության 2021 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 2215-Ն որոշման NN 3, 4, 5, 9, 9.1 և 10 հավելվածներում կատարել փոփոխություններ և լրացումներ` համաձայն NN 1, 2, 3, 4 և 5 հավելվածների: