Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

«Մանուշյանական շաբաթն» այսօր եզրափակվել է ամփոփիչ գիտաժողովով, որն ընթացել է Մ․Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտում։ Ներկա էին հյուրեր՝ ՀՀ նախագահի աշխատակազմից, Աժ-ից և կառավարությունից, ինչպես նաև, դեսպաններ ու Մանուշյանի ժառանգները։

Գիտաժողովի պաշտոնական հատվածում ելույթներով հանդես են եկել ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը, ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը, ՀՀ-ում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան՝ Ն․Գ․ Վասիլիս Մարագոսը, ՀՀ-ում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան՝ Ն․Գ․ Օլիվիե Դըկոտինյին։

Բանախոսներն իրենց խոսքում անդրադառնալով հերոսի ֆենոմենալ տեսակին, ընդգծել ու կարևորել են հայտնի հայ ֆրանսիացի պայքարող մարտիկի բազմաշերտ կերպարի նորովի բացահայտումն ու դրա շնորհիվ ՝ Հայաստանի ու Ֆրանսիայի հարաբերությունների ամրապնդումը։ Ֆրանսիայի ազատագրմանն իր կյանքը տված հայ Միսաք Մանուշյանի կերպարը միավորում ու խորհրդանշում է երկու ժողովուրդների նույնական արժեհամակարգը։ ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը կազմակերպիչներին շնորհակալություն հայտնելով Մանուշյանի հիշատակը պատվելու համար, ընդգծել է, որ «Հերոսի հոգին անմահ է բոլորիդ ներկայությամբ»։

Մատենադարանի տնօրեն Արա Խզմալյանն անդրադառնալով հայ մարդու ֆրանսիական պատրիոտիազմին, վկյաալոչել է հայ-ֆրանսիական կամրջին կանգնած ևս մի պատմական անուն՝ ռազմական բարձր արժանիքների համար Նապոլեոնի բանակում ծառայած և պատվո լեգիոնի շքանշանակիր Հովհաննես Պետրոսյանի անունը։ 1806 թ Ֆրանսիական կայսեր կողմից նրան տրված շքանշանի վկայականը Խզմալյանը ցուցադրել է ներկաներին։

Գիտաժողովի երկրորդ հատվածում հերոսի ֆենոմենի մասին զեկույցներով հանդես են եկել Ֆրանսիայի ազգային գիտահետազոտական կենտրոնի պատվավոր տնօրեն Դենի Պեշանսկին, Մ․Մանուշյանի պանթեոնիզացման կոմիտեի և «Unit՛e Laique» կազմակերպության նախագահ Դենի Պեշանսկին, Վալանս քաղաքի «Հայ ժառանգության կենտրոնի» տնօրեն Քրիստել Ռովեդան, Ե․Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի տնօրեն Սյուզաննա Խոջամիրյանը, նախագծի հեղինակ և համակարգող Սաթէ Խաչատրյանը, Ֆրանսիայի Մոն Վալերիան հուշահամալիրի տնօրեն Ժան-Բատիստ Ռոման։

Գիտաժողովի մասնակիցները նաև շրջայց են ունեցել Մատենադարանի ցուցասրահներում՝ ծանոթացել մշտական ու ժամանակավոր ցուցադրություններին։ Հայ և ֆրանսիացի գործընկերների համատեղ ջանքերով կազմված հարուստ ծրագիրն ավարտվել է Կատյա Գիրագոսյանի Միսաք և Մելինե վավերագրական ֆիլմի ցուցադրությամբ և հեղինակի հետ ֆիլմի քննարկմամբ։

178