Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Մահացել է Ֆիլիպ Կիրկորովի հայրը՝ Բեդրոս Կիրկորովը:

Այս մասին հայտնել է երգիչը։ «Ես այլևս երեխա չեմ: Այսօր՝ 2025 թվականի մարտի 18-ին, ժամը 15:37-ին, մահացավ հայրս՝ Ռուսաստանի ժողովրդական արտիստ Բեդրոս Կիրկորովը, բայց իմ սրտից դու երբեք չես հեռանա»,- գրել է պուտինիստը Instagram-ի իր էջում։

2023 թվականին բժիշկները Բեդրոս Կիրկորովին ախտորոշել էին սրտի իշեմիկ հիվանդություն: 

Բուլղարիայում Կիրկորովին լսել է կոմպոզիտոր Առնո Բաբաջանյանը և հրավիրել Մոսկվա՝ երաժշտական կրթություն ստանալու։

Նա մի անգամ նշել էր, որ Կիրկորովներն էթնիկ հայեր են, որոնք, ցեղասպանությունից փախչելով, սփռվել են աշխարհով մեկ: Նրանցից որոշ ընտանիքներ, ինչպես Բեդրոս Կիրկորովի ընտանիքը, հայտնվել են Բուլղարիայում, որոշները՝ Ռումինիայում (Բուխարեստում այժմ շատ Կիրկորովներ են ապրում), որոշներն էլ գաղթել են Ֆրանսիա:

778