Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Ինչպես հայտնել էինք՝ մարտի 17-ին Երեւան քաղաքի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Լեփսիուսի փողոցի 19 շենքի մոտ սպանություն էր տեղի ունեցել, մեկ անձ էլ վիրավորվել էր։

Հիշեցնենք, որ Araratnews-ի բացառիկ տեղեկություններով՝ սպանվածը Կոտայքի մարզի Արզնի գյուղի բնակիչ Արսեն Փինաչյանն է՝ ծնված 17․07․1993 թկականին։ Մեր տեղեկություններով՝ Արսեն Փինաչյանը 44-օրյա պատերազմի մասնակից է եղել, իսկ վիրավորը վերջինիս զինակից ընկերն էր.

ՀՀ Քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Կիմա Ավդալյանը մեր հարցին ի պատասխան հայտնեց, որ դեպքի առթիվ մեկ անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի 12-րդ կետով (Սպանությունը` խուլիգանության դրդումներով՝ պատժվում է ազատազրկմամբ՝ տասնչորսից քսան տարի ժամկետով, կամ ցմահ ազատազրկմամբ) և 297-րդ հոդվածի 3-րդ մասով (Խուլիգանությունը, որը կատարվել է զենքի կամ մարմնական վնասվածք պատճառելու համար նախապես պատրաստված կամ հարմարեցված առարկայի կամ միջոցի գործադրմամբ կամ դրա գործադրման սպառնալիքով` պատժվում է ազատազրկմամբ՝ չորսից ութ տարի ժամկետով:

308