Երևանը կմիանա «Երկրի ժամը» համաշխարհային բնապահպանական միջոցառմանը. կանջատվեն փողոցների լույսերը

Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Երևանը կմիանա «Երկրի ժամը» համաշխարհային բնապահպանական միջոցառմանը:
Ինչպես հայտնում են Երևանի քաղաքապետարանից, «Երկրի ժամը» համաշխարհային բնապահպանական միջոցառման համատեքստում մարտի 22-ին՝ ժամը 20:30-21:30-ը կանջատվի Երևանի հիմնական փողոցների և «Երքաղլույս» ՓԲԸ կողմից սպասարկվող մյուս հանրային վայրերի արտաքին լուսավորությունը:
«Աշխարհի ամենամեծ բնապահպանական շարժումը ոգեշնչում և միավորում է միլիոնավոր մարդկանց՝ Երկիր մոլորակի պահպանության համար լուծումներ գտնելու և միջոցներ ձեռնարկելու գործում»,- ասվում է քաղաքապետարանի հաղորդագրության մեջ։
21 Մարտ, 2025 16:34
399
Տեսակցության ժամ չլինելու պահին փորձել է մտնել հիվանդասենյակ. ԲԿ-ում վիճաբանած տղամարդը ձերբակալվել է
03 Ապրիլ, 2025 18:30
Արձանագրենք՝ ՀՀ-ում բոլոր ոլորտներում կա կադրային ճգնաժամ. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
03 Ապրիլ, 2025 11:53
Թրամփն արգելել է օգտագործել ԼԳԲՏ, կլիմայական ճգնաժամ, սեռ և այլ բառեր
10 Մարտ, 2025 13:21