Ավելի քան 55 տարի՝ բեմում

Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Ավելի քան 55 տարի Հրաչյա Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնում իր անզուգական կերպարներով է հանդես գալիս ՀՀ վաստակավոր արտիստուհի Էվելինա Շահիրյանը՝ արժանանալով հանդիսատեսի բուռն ծափողջույններին:
Կինոյում հայտնվեց շատ պատահական: Դեռ դպրոցական տարիներին բեկումնային դարձավ ֆիլմում նկարահանվելու առաջարկը` նշանավորելով նրա մուտքը կինոյի աշխարհ: Թատրոնում բազում հաջողված դերերի կողքին տպավորվեց հատկապես Հենրիկ Մալյանի՝ «Կտոր մը երկինք» ֆիլմում ունեցած իր փոքրիկ դերակատարմամբ:
Մանրամասները՝ Երևանի քաղաքապետարանի տեսանյութում։
22 Մարտ, 2025 23:01
266