Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Վահագ Ռաշը ներկայացրել է իր նոր երգը՝ Պարույր Սևակի «Սիրտս նման է...» ստեղծագործության հիման վրա։  

«Այս տողերը աննկարագրելի ուժ ունեն։ Ամեն համեմատություն՝ թութակ, ջութակ, վտակ, պատատուկ ու խոր հատակ… ուղղակի երաժշտությունն էր պակասում։ Սիրտը այս պոեմում չի լռում՝ նա խոսում է, նվագում, վազում ու փաթաթվում։ Ու ես փորձել եմ այդ բաբախը դարձնել երաժշտություն»,– պատմում է Վահագ Ռաշը։  

Նոր երգը բլյուզային ոճում է։ «Բլյուզը ինձ համար սրտի երաժշտություն է։ Իսկ այս երգի կենտրոնում հենց սիրտն է։ Բլյուզը թույլ է տալիս ամենախորը զգացումները արտահայտել առանց գոռալու՝ մեղմ, զգայուն ու ճշմարիտ։ Սա նաև Սևակի խոսքն է՝ երաժշտությամբ արտահայտված»,– նշում է հեղինակը։  

Երգի ստեղծվեց այս թիմի շնոըհիվ.
 Գործիքավորումը կատարել է Կարեն Արզումանյանը, երաժշտական ձևավորումը՝ Սերգեյ Գասպարյանը։ Արվեստանոցի նկարիչ աղջիկներն ապահովել են երգի գեղարվեստական իլյուստրացիաները, իսկ անիմացիան ստեղծել է Ալեքսը։

«Ես ուզում եմ, որ մարդիկ լսեն իրենց սրտի ձայնը։ Երբեմն մոռանում ենք՝ ինչ ուժ ունի սրտի խոսքը։ Սևակը դա արտահայտել է բառերով, ես փորձել եմ՝ երաժշտությամբ։ Իսկ հիմա մնում է տեսնել՝ հանդիսատեսը ինչպես կզգա»,– եզրափակում է Վահագ Ռաշը։

240