Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Եվրոպայի չեմպիոն Իսպանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Լուիս դե լա Ֆուենտեն մեկնաբանել է հաղթանակը Նիդերլանդների թիմի նկատմամբ (3:3, 11մ՝ 5:4) Ազգերի լիգայի քառորդ եզրափակիչի պատասխան խաղում։ Առաջին խաղում գրանցվել էր ոչ ոքի՝ 2:2: Իսպանիան դուրս է եկել կիսաեզրափակիչ։

«Այս հանդիպումը կարող էր դառնալ Եվրոպայի առաջնության եզրափակիչ։ Մենք լավ մակարդակի վրա ենք։ Ունենք նույն զգացողությունները, ինչ Եվրո-2024-ում։

Երկու թիմերն էլ դավանում են հարձակողական ֆուտբոլ, նման են իրար։ Երկրպագուները, հավանաբար, մեծ հաճույք ստացան։

Պատրաստվում ենք վայելել եւս մեկ «Չորսի եզրափակիչ» աշխարհի երեք չեմպիոններով եւ Եվրոպայի չեմպիոնով»,- Լուիս դե լա Ֆուենտեի խոսքը մեջբերում է ՈՒԵՖԱ-ի կայքը։  

Կիսաեզրափակիչում Իսպանիայի մրցակիցը կլինի Ֆրանսիան։ Եզրափակիչի մյուս ուղեգիրը կվիճարկեն Գերմանիան ու Պորտուգալիան։

Եզրափակիչ մրցաշարը կանցկացվի հունիսի 4-8-ը Գերմանիայում։

368