
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Իտալիայի, Իսպանիայի և Ֆրանսիայի իշխանությունները դեռ պատրաստ չեն համաձայնության գալ ԵՄ պաշտպանական ծախսերի ավելացման ռազմավարության շուրջ։
Այս մասին, Araratnews.am-ի փոխանցմամբ, գրում է Politico-ն՝ հղում անելով իր աղբյուրներին։ Նրանց մերժումը սպառնում է տապալել Բրյուսելի՝ Ուկրաինային եվրոպական սպառազինությունների մատակարարումների ավելացման ծրագիրը:
Նշենք, որ մարտի սկզբին Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը առաջարկեց 800 միլիարդ եվրո արժողությամբ Եվրամիությանը վերազինելու ծրագիր (RearArm Europe): Այն նախատեսում է 150 միլիարդ եվրոյի վարկեր ներգրավել հակաօդային պաշտպանության համակարգերի, անօդաչու թռչող սարքերի և այլ զինատեսակների ձեռքբերման նպատակով, այդ թվում՝ Ուկրաինայի համար։ Այնուամենայնիվ, Իտալիան, Իսպանիան և Ֆրանսիան հրաժարվում են աջակցել ԵՀ ղեկավարի ռազմավարությանը, «վախենալով առանց այն էլ ծանր պարտքի բեռի ավելացումից», նշում է Politico-ն։