
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
ԱԺ-ում քննարկվում է ««Մասնավոր պահնորդական գործունեության մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը՝ կից օրենսդրական փաթեթով, որով նախատեսում է հանրային անվտանգության ապահովման տեսանկյունից որոշ խստացումներ: Առաջարկվում է վերացնել պահպանվող անձին այլ տրանսպորտային միջոցով ուղեկցելու իրավական հնարավորությունը և նախատեսել զանցանք, այն է՝ մասնավոր պահնորդական կազմակերպության կողմից պաշտպանվող անձին փոխադրող տրանսպորտային միջոցը մեկ այլ տրանսպորտային միջոցով ուղեկցելը կամ 3-ից ավելի թիկնապահով ուղեկցելը՝ սահմանելով իրավախախտման հասարակական վտանգավորությանը համարժեք տուգանքի բարձր չափ: Մեծացնել նաև առանց լիցենզիայի մասնավոր պահնորդական ծառայություններ առաջարկելու և այդ ծառայություններից օգտվելու համար օրենքով նախատեսված տուգանքի չափերը: