Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը անդրադարձավ Սերգեյ Բագրատյանի և Ղահրամանյանի առաջ քաշած «Պետական տուրքի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագծին։
«Պարոն Բագրատյան, վատ օրենք եք բերում՝ առանց հիմնավորելու։ Նախ՝ հաշվե՞լ եք՝ բնակարանը որքան է թանկանալու։ Ես այստեղ հաշվարկ ունեմ՝ 75 հազարը նստում է աշխատանքը և բետոնը, 22-25 հազարը՝ արմատուրան։ Հիմա եթե դուք արմատուրան թանկացնում եք, գիտե՞ք՝ ձեր ծախսը որքան արմատուրա է լինելու։ Բերե՞լ եք թվերը՝ այստեղ որքան արմատուրա ու ցեմենտ է ծախսվելու։
Այսօր վարչապետն էլ ասաց, որ տասնյակ հազարավոր մարդիկ տան տեր են դարձել հիփոթեքի շնորհիվ։ Հիմա ի՞նչ եք ուզում. նստել եք հիփոթեքի վրա ու բարձրացնում եք։ Իհարկե, մենք կողմնակից ենք, որ հայկական լինի, բայց պետք է դրա որակը նայենք, քանակը»։
Սուքիասյանը խնդրեց Բագրատյանին հաշվարկներ ներկայացնել։
«Տարիուկես առաջ վարչապետը ասաց, որ 53 հազար բնակարան է կառուցվել։ Ես այսօր իմանում եմ՝ 15 հազարը արդեն գործում է, որը կարող են վարձով տալ, մարդիկ ապրեն։ Սա այն ծրագիրն էր, որով Հայաստանում 5 միլիոն մարդ առաջիկա 10 տարում կարող է ապրել»։