Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Այսօր՝ մարտի 25-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում: Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 10:00-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության Սյունիքի մարզի գումարտակում տեղեկություններ են ստացվել, որ Մեղրի-Նռնաձոր ավտոճանապարհի 27 կմ հատվածում «UAZ» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և մոտ 40 մետր գլորվել ձորը:
 
Նշված վայրից ծանր ախտորոշմամբ հիվանդանոց են տեղափոխել ՌԴ քաղաքացի 22-ամյա Իգոր Կոտովին: 
 
Պարզվել է նաև, որ տեղում մահացել է ՌԴ քաղաքացի 30-ամյա Ռոման Ալշիխինը:
 
Վթարի մասին ՊԾ Կոտայքի գումարտակից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչություն, սակայն հնարավոր է դեպքի վայր ժամանի ոչ թե նշված վարչության քննչական խումբը, այլ Հայաստանում տեղակայված ՌԴ սահմանապահ զորքերի քննիչները: 

Մահացածն ու վիրավորը ծառայում էին ՌԴ սահմանապահ զորքերում, իսկ տարածքն էլ նրանց վերահսկողության տակ է գտնվում:  
 

145