Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Երբ մենք գիշերները ունենում ենք ավելցուկ ատոմակայանի աշխատանքի արդյունքում, սրա համար ի՞նչ կարգի պետական ծրագրեր, նախագծեր ունեք, որպեսզի կարողանանք այդ ավելցուկը օգտագործել մրցունակ արտադրություն, մրցունակ ապրանքներ, մրցունակ կազմակերպություններ ստեղծելու, ունենալու, ճանապարհ բացելու համար։

ԱԺ հերթական նիստում նման հարց ուղղեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Մեսրոպ Մեսրոպյանին։

Նա նաև ցանկացավ հասկանալ, թե ինչու ատոմակայանը չի մտնում շուկա։ Մասնավորապես, նա նշեց«Երբ ասում եք, որ շուկայից ձեռք ենք բերում և գինը ավելի բարձր է, քան պետությունը պարտավորություն է վերցնում, ուրեմն այս դեպքում ատոմակայանը, որը մեր ամենամեծ արտադրողն է, ինչո՞ւ շուկա չի մտնում։ Եվ բարձր ասելով ի՞նչ եք ուզում ասել, մենք քանդում ենք ամբողջ տնտեսությունը, ոչ մրցունակ ենք դարձնում։ Այդ բարձրի գնահատականը ճիշտ տվեք, որ մենք հասկանանք՝ ինչ բարձրի մասին է խոսքը։ Արդյոք այդ բարձր լինելով մենք մրցունակ ենք, թե՞ չէ։

Մեսրոպյանը պատասխանեց, որ ատոմակայանը իր արտադրանքը շուկայական իրականության մեջ վաճառում է կարգավորվող սակագներով. «Մենք չենք կարող այն ամբողջապես հանել ազատ շուկա և ինքը փորձի այնտեղ ավելի թանկ գնով էլեկտրաէներգիան վաճառել, իսկ կենցաղային սպառողը ստիպված մեծ սակագնային բեռի տակ ընկնի»։

 

310