
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
1998 թվականին Ռուսաստանի դեֆոլտի արդյունքում Հայաստանի անշարժ գույքի գները բավականին ընկել էին և պետությունը պայմանագիր էր կնքել այդ անշարժ գույքը ձեռք բերողների հետ. այդ գումարը 10 տարվա մեջ պետք է լրացնեին, դա ոչ մեկի սեփականությունը չէր ու չէին կարողանում բանկերում դնել, վաճառել, դա ոչ մեկի սեփականությունը չէր։
Այս իրավիճակը ներկայացրեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը՝ անդրադառնալով անշարժ գույքի գեներացման խնդրին։
Նա նշեց, որ այդ ժամանակ նրանք բերեցին մի օրենսդրական նախաձեռնություն, որից հետո սկսեցին գեներացվել, բոլոր այդ տարածքները սկսեցին վերավաճառվել։
«Սա է իմ ասածը՝ այն պետք է գեներացվի, գումար տա, աշխատատեղեր ստեղծվեն, հարկեր վճարվեն»,- շեշտեց պատգամավորը։
Փաշինյանը նշեց, որ միանշանակ համաձայն է պատգամավորի դիտարկումներին։
«Այսինքն այս մասով, որ Պետական գույքի կառավարման կոմիտեի նախորդ և նախանցյալ տարիների հաշվետվությունները եղել են, ես այդ խնդիրն եմ դրել, բայց հիմա ես ուզում եմ մեկ ուրիշ հարցի էլ անդրադառնալ․ մենք ահռելի գույք ունենք հանրապետությունում, որը ժամանակին մասնավորեցվել է, բայց նույն կերպ տնտեսական շրջանառության մեջ չի»,- նշեց վարչապետը։