
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Իջևանի համայնքապետ Արթուր Ճաղարյանն այսօր հյուրընկալել էր լրատվամիջոցների ներկայացուցիչներին: Հրապարակային հաշվետվության ընթացքում Ճաղարյանը անդրադարձել է 2024 թ.-ի կատարած աշխատանքներին և նշել, որ Իջևանում նման ծավալի աշխատանքներ վերջին տասնամյակներում չեն իրականացվել: 2024 թ. -ին համայնքի բյուջեն փաստացի կազմել է 3 մլդ. 258. 418.3 դրամ: Բյուջեի սեփական եկամուտների կատարողականը կազմել է՝ 93.9% : Տարվա ընթացքում սոցիալական աջակցություն է տրամադրվել 440 բնակչի՝ 10.335.000 դրամի չափով: Զոհված զինծառայողների ընտանիքներին տրամադրվել է 8.199.000 դրամ ֆինանսական աջակցություն:
Սպորտի և մշակույթի բնագավառում բարձր արդյունքներ ցուցաբերած մարզիկները,մարզիչները, սաներն ու ուսուցիչները պարգևատրվել են ընդհանուր՝ 5.180.000 դրամի չափով: Ֆինանսական աջակցությունների և դրամական պարգևների ընդհանուր բյուջեն կազմել է 23.714.000 դրամ: 2024թ.-ին սուբվենցիոն ծրագրերով կատարվել են մեծածավալ աշխատանքներ:
Ասֆալտապատվել է ընդհանուր 30800 քմ. տարածք, որի երկարությունը կազմել է 5177 գծամետր: Սալիկապատվել է 4983 քմ. տարածք, որի երկարությունը կազմել է 1976 մ. : Նշված ծրագրերի բյուջեն կազմել է 724 968 248 դրամ, որից համայնքի ներդրումը՝ 290 894 314 դրամ : Ընդհանուր առմամբ բարեկարգվել է 5392 քմ. մակերեսով 2 պուրակ՝ որոնց արժեքը կազմել է 133 318 801 դրամ, որից համայնքի ներդրումը՝ 59 993 460 դրամ: Արդիականացվել է 2783 գմ երկարությամբ ոռոգման համակարգ, որի արժեքը կազմել է 87 680 082 դրամ, համայնքի ներդրումը՝ 26 304 025 դրամ: Գազաֆիկացման համար հատկացվել է 231 467 741 դրամ, որից 81 013 709 դ. ներդրումը կատարվել է համայնքի կողմից: Գազաֆիկացման խողովակաշարի ընդհանուր երկարությունը կազմել է 15811 մետր: Ջրամատակարարման համակարգի արդիականացման և կոյուղագծերի կառուցման համար ընդհանուր առմամբ 2024թ.-ին ծախսվել է 252010000 դրամ, որից համայնքի ներդրումը՝ 63002500 դրամ է: Ընդհանուր խողովակաշարերի երկարությունը կազմել է 21168 մետր:
Ասֆալտապատվել են Երիտասարդական փողոցի թիվ 61 հասցեում գտնվող պահեստի հարակից տարածքը, Բլբուլյան-Այգեստան խաչմերուկից մինչև Այգեստան- Ասլանյան խաչմերուկը, Գետահովիտ բնակավայրի 6-րդ փողոցը, Այգեհովիտ բնակավայրի գյուղամիջյան ճանապարհը, Գանձաքար բնակակավայրի 19-րդ, Աչաջուր բնակավայրի փողոցները:Տուֆ քարով սալիկապատվել են Իջևանի Տերյան, Հ. Ղալումյան փողոցները, Վազաշեն բնակավայրի մի հատվածը, Բերքաբեր բնակավայրի մանկապարտեզ տանող ճանապարհը: Արդիականացվել են Տավուշի մարզի Վազաշեն գյուղի ոռոգման և Խաշթառակ գյուղի ջրամատակարարման համակարգերը: Կոյուղագծեր են կառուցվել Մետաղագործների փողոցի ջրամբարից դեպի սեփական տներ տանող և Տերյան փողոցից 3-րդ դպրոց տանող ճանապարհներին:
Գազաֆիկացման աշխատանքներ են կատարվել Կիրանց, Բերքաբեր և Աճարկուտ բնակավայրներում: Արդիականացվել է Վազաշեն գյուղի ոռոգման համակարգը և Խաշթառակ գյուղի ջրամատակարարման համակարգը: Կոյուղագծեր են կառուցվել Իջևան քաղաքի Տերյան փողոցից 3-րդ դպրոց տանող և Մետաղագործների փողոցի ջրամբարից դեպի սեփական տներ տանող ճանապարհներին: 2024-ին ավարտված և այս պահին ընթացիկ սուբվենցիոն ծրագրերն են նաև՝ Իջևանի Մետաղագործների փողոցից դեպի սեփական տներ տանող հիմնական ճանապարհի, Թուխիկյան փողոցի, Սպանդարյան փողոցի ճանապարհից 9, 10 շենքերի բակերի, Սայաթ-Նովա փողոցի ասֆալտապատման, Երևանյան փողոցի 3-րդ նրբանցքի, Այգեստան փողոցից դեպի Ասլանյան փողոց միացնող և հարակից նրբանցքի, Սևքար բնակավայրի գյուղամիջյան ճանապարհի շարունակության, Մետաղագործների փողոց՝ դեպի սեփական տներ տանող հիմնական ճանապարհի, Մետաղագործների 9 հարկանիներից սեփական տներ տանող ճանապարհի, Ծաղկավան բնակավայրի գյուղամիջից դեպի նոր գերեզմաններ տանող ճանապարհի սալարկման աշխատանքները:
Բազմաբնակարան շենքերի տանիքների հիմնանորոգման ծրագրում ընդգրկված են Իջևան քաղաքի Անկախության փողոցի հ.21,19,17, Մայիսի 28 փողոցի հ.41, Բլբուլյան փողոցի հ.79,73, Այգեհովիտ բնակավայրի Կայան Ավան N4 բազմաբնակարան շենքերը: Նշենք, որ Բազմաբնակարան շենքերի տանիքների հիմնանորոգման բյուջեն կազմել է 141 973 216 դրամ, որից համայնքի ներդրումը՝ 56 789 286 դրամ:#EU4Culture ծրագրի շրջանակում Իջևան համայնքը ձեռք է բերել բեմ ու անհրաժեշտ տեխնիկա՝ քաղաքային միջոցառումները պատշաճ անցկացնելու նպատակով։ Միջազգային հարաբերությունների զարգացման նպատակով 2024-ին Իջևան համայնքի ղեկավար Արթուր Ճաղարյանը հանդիպում է ունեցել Հայաստանում Շվեդիայի թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Պատրիկ Սվենսոնի հետ: Արթուր Ճաղարյանի գլխավորած պատվիրակությունը մասնակցել է Ռումինիայի Գեռլա քաղաքում տեղի ունեցած «Արմենոպոլիս» ամենամյա փառատոնին։ Հանդիպումներ են տեղի ունեցել Գեռլայի քաղաքապետի և հայ համայնքի ներկայացուցիչների հետ, քննարկվել են երկկողմ փոխգործակցության հետ կապված հարցեր։ Չինաստանի դեսպանատան աջակցությամբ Իջևան համայնքում իրականացվել են մի շարք ծրագրեր: Բերքաբեր, Սարիգյուղ, Այգեհովիտ և Վազաշեն սահմանամերձ համայնքներում վերջերս կառուցվել են արևային կայաններով կահավորված կանգառներ, որոնք ունեն էլեկտրաէներգիայի հասանելիություն և Wi-Fi ծածկույթ:Բարեկարգվել են Իջևան խոշորացված համայնքի Դիտավան բնակավայրի գյուղամիջյան հրապարակը և կից փողոցը, տեղադրվել են աղբամաններ և նստարաններ։
Իջևան համայնքի ղեկավար Արթուր Ճաղարյանը «Հանրային վարկանիշ» ընկերության կողմից անցկացվող «THE LEADER 2024» մրցանակաբաշխության շրջանակներում 2024թ-ին ճանաչվել է «ՏԻՄ ոլորտի զարգացում և հուսալիություն» անվանակարգի հաղթող։Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգը լավագույնս կիրառելու համար Իջևան համայնքն արժանացել է շնորհակալագրի՝ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության կողմից։ Սարիգյուղ-Սևքար ճանապարհը հիմնանորոգվել է պետբյուջեի միջոցներով: Պետական միջոցներով վերականգնվում են Սրվեղ վանական համալիրը և Կիրանցի Սբ. Երրորդություն եկեղեցին; Իջևան համայնքի, WWF Հայաստանի և «Օկոն» համայնքային բնապահպանական կազմակերպության միջև կնքվել է եռակողմ բնապահպանական համաձայնագիր: Համայնքապետարանի օժանդակությամբ Բերքաբեր և Խաշթառակ բնակավայրերում կատարվել են այգեհիմնման աշխատանքներ: