Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Չի կարելի թույլ տալ, որ որևէ մեկը ներգործություն ունենա գյումրեցու վրա։

Այս մասին հրավիրված հրատապ ասուլիսին հայտարարեց Գյումրիի ավագանու ՔՊ թեկնածու, վարչապետի խոսնակ Նազելի Բաղդասարյանը։

Նրա խոսքով՝ թեկնածու Վարդան Ղուկասյանն իրեն, որպես կնոջ, բուլինգի է ենթարկել. «Իրեն թվում է՝ ինձ կարելի՞ է խեղճացնել այդ բառամթերքով։ ՀՀ-ն օրինական պետություն է, իրավական պետություն է, և նման մարդկանց տեղը իրենց սիրելի վայրում է՝ գաղութում»։

Անդրադառնալով մյուս թեկնածուի՝ Մարտուն Գրիգորյանի նախընտրական շտաբում խուզարկություններին ու քրեական գործին, Բաղդասարյանը նշեց․ «Իրավական գործընթաց է․ եթե ինչ-որ պրոցեսներ կան, որ իրավապահների ուշադրության կենտրոնում են, կարծում եմ՝ մեկնաբանություներ պետք չէ տալ, որ հետո չորակեն, թե քաղաքական ճնշում է գործադրվում»։ 

208