Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Դատարանը բավարարել է դատախազների միջնորդությունը և որոշել ևս 3 ամսով երկարաձգել Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի տնային կալանքը:

Մինչդեռ Ղուկասյանի փաստաբանները միջնորդել էին վարչական վերհասկողություն սահմանել իրենց պաշտպանյալի նկատմամբ:

Հիշեցնենք՝ Գյումրի համայնքի մի խումբ պաշտոնատար անձանց կողմից խոշոր չափերով կաշառք ստանալու, վերջիններիս կաշառք տալու գործով են կալանավորված Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանն ու քաղաքապետարանի գլխավոր ճարտարապետը:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ մեղադրանքի ապացուցման դեպքում նրան մինչև 10 տարվա ազատազրկում է սպառնում:

Հիշեցնենք նաև՝ Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանը հրապարակել էր Վարդան և Սպարտակ Ղուկասյանների գործով վերդիկտ, համաձայն որի՝ խուլիգանության մեղադրանքով Վարդան Ղուկասյանն արդարացվել էր, իսկ Սպարտակ Ղուկասյանը՝ մեղավոր ճանաչվել:

Նշենք՝ արդարացման վճիռը վերաբերում է միայն խուլիգանության մեղադրանքին, ըստ որի՝ 2025 թվականին Հակակոռուպցիոն դատարանում ընթացող դատավարության ավարտին Վարդան և Սպարտակ Ղուկասյանները կոպիտ արտահայտություններ էին արել իրենց կաշառքի համար մեղադրողների հասցեին:

Դեպքից հետո նրանց նկատմամբ քրեական հետապնդում էր հարուցվել։ Նրանք մեղադրվում էին մի խումբ անձնաց հետ տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաներն օգտագործելով խուլիգանություն կատարելու համար։

76