
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Գյումրիի քաղաքապետի պաշտոնակատար և ՔՊ թեկնածու Սարիկ Մինասյանը երեկ հեռուստաբանավեճում բարձրաձայնեց մի դաժան ճշմարտություն, որը ալեկոծեց ոչ միայն շատ կոնկրետ թեկնածուների ու նրանց տիկնիկավարների, այլ նաև աջակիցների։ Իսկ դառը ճշմարտությունը տասնամյակներով հասարակության որոշակի խավերի կողմից իրենց երեխաներին տարատեսակ կապերով, կաշառքով Արցախում կամ սահմանամերձ զորամասերում ծառայությունից ազատելն էր, որը իր «գնացուցակով» մեր հասարակության մեջ ոչ մեկի համար էլ գաղտնիք չի եղել...
Սարիկ Մինասյանը լավ ու տեղին շրխկացրեց Արցախի համար պարբերաբար 5 մանեթանոց լաց կապող բայց Արցախի անվան տակ ինչ ասես արած պսևդոհայրենասիրական ջոկատի կամ խավի ճակատին։
Իսկ մարդ կար, որ դրա մասին չգիտեր կամ չէր լսել, որ հիմա աչուկները կլորացրած նեղսրտում են?։ Հայաստանի զինկոմիսարիատներում տասովկաների մասին չգիտեիք? Արցախի «զինկոմիսարիատային» խտրական ու կոռուպցիոն ժուլիկությունների մասին էլ չգիտեիք' թե որտեղ ու որ գիծ էին ծառայում Հայաստանից գնացածները, և որտեղ' Հայաստանի ու Արցախի «էլիտարկաները» և «սվոյները»? Օրինակ, Լևոն Քոչարյանի ծառայության կամ մյուս «էլիտար» զավակների ու ինքնահռչակ «պրինցների» ծառայության առանձնահատկությունների մասին չէիք լսել? Այդ կեղտոտ մեխանիզմն ակնարկող գրառումներ պատերազմում զոհված տղաների ծնողների կողմից աչքներովդ չի ընկել?... Բանակից գժի, գիշերամիզության ու այլ տեղեկանքներով ազատված շիֆաներկա թիկունքով, ջիմերում մուսկուլ գցած տղաների ազատվելու պատմություններ լսած չկայիք? Գիտեք, որ այդ մեխանիզմներից օգտվածների թիվը տասնամյակների ընթացքում տասնյակ հազարներ է...
Պատերազմից հետո Հանրային խորհուրդ եկավ մի նախկին զինվորական։ Վրդովված էր "ընդդիմադիր նախկինների" արցախամղկիտ ու արցախափրկիչ դեմագոգիաներից, իշխանության հրաժարականը պահանջող մտավորականների, դասախոսների, քաղաքական գործիչների տեքստից։ Բառացի մեջբերում կանեմ. «թող լռեն բոլորը՝ դաշնակ-մաշնակախառը։ Եթե ուսումնասիրեք, թե որտեղ են ծառայություն անցել նրանց բոլորի տղաները, կհասկանաք ամեն ինչ։ Ես կարող եմ նույնիսկ ասել ՊՆ այն սենյակի համարը, որտեղ այդ հարցերը լուծվել են»...
Իսկ Սարիկը համարձակվեց դա ճակատին մեխել հեռուստաեթերից...