Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Մարտի 31-ին հայտնի կդառնա կենսաչափական փաստաթղթերը թողարկող ընկերության անունը։ ՀՀ ներքին գործերի նախարարությունից հայտնում են, որ տեղի է ունեցել ստացված հայտերի ֆինանսական առաջարկների բացման նիստը։

««ՀՀ կենսաչափական անձնագրերի և նույնականացման քարտերի տրամադրման ենթակառուցվածքի պետություն-մասնավոր գործընկերության ծրագրի» մրցութային փուլի շրջանակում տեղի է ունեցել ստացված հայտերի ֆինանսական առաջարկների բացման նիստը: Նիստը նախագահում էր Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը: Որպես հրավիրյալներ ներկա էին AUGENTIC GmbH and Imprensa Nacional Casa da Moeda, S.A. և IDEMIA Identity Security France and A.C.I. Technology S.à.r.l. կոնսորցիումների՝ ոլորտում առաջատար միջազգային ընկերությունների լիազոր ներկայացուցիչներ: Պետություն-մասնավոր գործընկերություն ծրագրի ընթացակարգի և առաջարկի հարցման պահանջներին համապատասխան՝ ֆինանսական առաջարկների բացման և գրանցման գործընթացն իրականացվել է թափանցիկ: Հայտատու երկու ընկերությունների ներկայացրած ֆինանսական առաջարկները համապատասխանել են առաջադրված պահանջներին և չափորոշիչներին։ Ըստ այդմ՝ նախատեսվում է հայտերի վերջնական գնահատում իրականացնել մինչև մարտ ամսվա վերջ։ Մարտի 31-ին հայտնի կդառնա հաղթող ընկերության անունը, որն էլ կներդնի կենսաչափական փաստաթղթերի թողարկման նոր ենթակառուցվածքը, այդ թվում՝ շենքային պայմանների, գրասենյակների հիմնում, սերվերային տնտեսություն, տպագրական սարքավորումներ, ծրագրային լուծումներ և տեխնիկական վերազինում։ Ըստ նախատեսված ժամանակացույցի՝ 2026 թ. երկրորդ կիսամյակում արդեն Հայաստանում կմեկնարկի կենսաչափական անձնագրերի և նույնականացման քարտերի արտադրությունը»,- հայտնում են ՆԳՆ-ից։

Մանրամասները՝ տեսանյութում։

165