«Յուվենտուսը» պաշտոնապես ներկայացրել է նոր գլխավոր մրզչին

Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Թուրինի «Յուվենտուսը» պաշտոնապես ներկայացրել է նոր գլխավոր մարզիչ Իգոր Տուդորին, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը:
Կողմերը պայմանագիր են կնքել մինչև 2025թ. հունիսի 30-ը ներառյալ։ Համաձայնագիրը ներառում է ևս մեկ տարով ժամկետը երկարաձգելու կետ:
Տուդորի նախորդ աշխատավայրը «Լացիոն» էր։ Խորվաթ մասնագետը նախկինում մարզել է նաև «Մարսելը», «Վերոնան», «Ուդինեզեն», «Գալաթասարայը»։ Նա «Յուվենտուսում» աշխատելու փորձ ունի. 2020/21 մրցաշրջանում եղել է Պիռլոյի շտաբում։
28 Մարտ, 2025 14:08
202