Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Չեմպիոնների լիգայի Լիգայի փուլի երրորդ տուրում Մադրիդի «Ռեալը» «Սանտիագո Բեռնաբեու» ստադիոնում Ջուդ Բելինգհեմի միակ գոլի շնորհիվ հաղթել է «Յուվենտուսին»։
«Լիվերպուլը» մրցակցի դաշտում 5-1 հաշվով առավելության է հասել Ֆրանկֆուրտի «Այնտրախտի» դեմ խաղում։ «Չելսին» էլ տանը նույն հաշվով հաղթել է «Այաքսին»։
«Բավարիան» խոշոր հաշվով հաղթել է բելգիական «Բրյուգեին»` 4-0։
Երրորդ տուրից հետո մրցաշարային աղյուսակը 9 միավորով գլխավորում է ՊՍԺ-ն։ Նույնքան միավոր ունեն «Բավարիան», «Ինտերը», «Արսենալն» ու «Ռեալը»։ «Լիվերպուլն» ու «Չելսին» միավորների քանակը հասցրին 6-ի և զբաղեցնում են համապատասխանաբար 10-րդ ու 11-րդ տեղերը։
«Բրյուգեն» 3 միավորով 20-րդն է, «Այնտրախտը»` նույնքան միավորով 22-րդը, «Յուվենտուսը»` 2 միավորով 25-րդը։ «Այաքսը» պարտվել է բոլոր խաղերը և վերջինն է` 36-րդը։