
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի շենքը գեղարվեստական լուսավորություն կունենա: Արդիականացման աշխատանքներն արդեն մեկնարկել են: Երևանի սրտում գտնվող թամանյանական գլուխգործոցը կլուսավորվի շուրջ 394 LED լուսարձակներով, ծրագրով կանցկացվեն 4960 մ հոսանքի նոր մալուխներ:
***
Մաշտոցի պողոտայի շենքերն ապահովվել են գեղարվեստական լուսավորությամբ: Գրիգոր Լուսավորիչ փողոցից մինչև Կորյունի փողոց ընկած հատվածում տեղադրվել են 200 փոքր լեդային, 100 մեծ լամպային և 250 միջին լեդային լապտեր:
***
Վերջին շուրջ երեք տարում Երևանում ավելացվել է բոլորովին նոր 45.8 հա կանաչ տարածք, հիմնվել են 5 քաղաքային անտառ.
Ծիծեռնակաբերդի բարձունքում՝ 8.5 հա,
«Հաղթանակ» զբոսայգուն հարող Սարալանջի հատվածում՝ 4 հա,
Եռաբլրին հարող լանջերին՝ 15 հա,
Նորքի այգիներում՝ 7 հա,
Ավանում՝ 1 հա,
«Փարոս» գյուղանտառում՝ 2,7 հա,
Մնացածը՝ այգի-պուրակներ են:
Կառուցվել և հիմնանորոգվել է 85 կմ ոռոգման համակարգ, իսկ ծառերի կպչողականության ցուցանիշը հասել է 94%-ի։
***
Մելիք Ադամյան փողոցից հանվել է 59 փտած, ծեր, հիվանդ ու վթարային վիճակում գտնվող թեղի, փոխարենը տնկվել է 82 գնդաձև կատալպա, որոնք մեծ կիրառում ունեն քաղաքային կանաչապատման բնագավառում. լավ աճում են արևոտ կամ կիսաստվերոտ վայրերում, դիմացկուն են տարբեր հողային պայմանների նկատմամբ, հիվանդությունների նկատմամբ կայուն են, չեն առաջացնում ալերգիկ միջավար:
***
Հանրային ներդրումային ծրագրով քննարկման փուլում է 250 նոր էլեկտրական ավտոբուսների ձեռքբերման, երկու դեպոների վերակառուցման ու արդիականացման, մինչև 230 հա քաղաքային այգու կառուցման՝ Դալմայի այգիներում և ընտրված որևէ մայրուղու վերակառուցման, որպես առանձնացված տրանսպորտային երթուղի հարակից սպասարկող ենթակառուցվածքներով, փաթեթը:
***
Նախորդ շաբաթվա ընթացքում տոմսային համակարգում արձանագրված վավերացումների ընդհանուր թիվը կազմել է 2 մլն 401 հազար 169, որից տրոլեյբուսներում՝ 83 հազար 932, մետրոպոլիտենում՝ 505 հազար 917 և ավտոբուսներում՝ 1 մլն 811 հազար 320:
***
Օղակաձև զբոսայգու չորրորդ հատվածը վերակառուցելու նպատակով տարածքում գերակա շահ ճանաչելու որոշման մասին նախագիծն արդեն մեկ անգամ քննարկվել է կառավարությունում՝ նախարարական կոմիտեի նիստում, որտեղ հնչած առաջարկների ու դիտողությունների հիման վրա նախագիծը լրամշակման փուլում է: Դրան զուգահեռ՝ տարածքում առկա գույքի օտարման գործընթացն արդյունավետ կազմակերպելու նպատակով «Երևաննախագիծ» ընկերությունը կատարել է առկա գույքի նոր չափագրություն՝ դրանք վկայականներում առկա սխեմաների հետ համադրելու նպատակով: