Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Հակակոռուպցիոն դատարանի՝ 2025 թվականի փետրվարի 13-ի մեղադրական դատավճռով Ոստիկանության ճանապարհային ոստիկանության տեսուչի պաշտոնը զբաղեցրած Ա.Պ.-ն դատապարտվել է ազատազրկման 4 տարի ժամկետով:

2020 թվականի փետրվարի 8-ին Ա.Պ.-ին առաջադրվել էր մեղադրանք՝ 18.04.2003 թվականին ընդունված Քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (շորթմամբ կաշառք ստանալը):

2020 թվականի մարտի 19-ին դատախազը հաստատել էր Ա.Պ.-ի վերաբերյալ մեղադրական եզրակացությունը և վարույթի նյութերի հետ հանձնել էր իրավասու դատարան:

2025 թվականի փետրվարի 13-ին Հակակոռուպցիոն դատարանը ապացուցված է համարել Ա.Պ.-ի կողմից քրեորեն պատժելի արարքի կատարված լինելը և նրա մեղավորությունը տվյալ հանցանքը կատարելու մեջ և կայացրել է մեղադրական դատավճիռ. Ա.Պ.-ի նկատմամբ որպես պատիժ նշանակվել է ազատազրկումը՝ 4 տարի ժամկետով: Դատավճռով նշանակված պատժին հաշվակցվել է Ա.Պ.-ի կողմից փաստացի անազատության մեջ գտնված ժամկետը և նրա նկատմամբ վերջնական պատիժ է նշանակվել ազատազրկումը՝ 3 տարի 10 ամիս 19 օր ժամկետով:

Ծանուցում. Հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

133